շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երիտասարդը ցանկացել է հարձակվել Քիմ Քարդաշյանի վրա. տեսանյութ

Երիտասարդը ցանկացել է հարձակվել Քիմ Քարդաշյանի վրա. տեսանյութ

Ինչպես հայտնի է՝ «WCIT 2019»-ի համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է այցելել Քիմ Քարդաշյանը: Նա այսօր իր երեխաներին մկրտել է Էջմիածին քաղաքում:

Իսկ Երևանում Քիմը հասցրել է լինել մի քանի վայրերում, որոնցից մեկն «Ալեքսանդր» հյուրանոցն է: Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է մի երիտասարդ փորձում հարձակվել Քիմ Քարդաշյանի վրա այն պահին, երբ վերջինս դուրս էր գալիս «Ալեքսանդր» հյուրանոցից՝ ողջունելով հավաքված քաղաքացիներին:

Բարեբախտաբար, անվտանգության աշխատակիցներին հաջողվում է հետ պահել մեծ արագությամբ դեպի Քիմը սլացող երիտասարդին:

Տեսանյութը՝ armlur.am-ի

 

 

  • Կիսվել: