հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երիտասարդները ձերբակալվել են զենք-զինամթերք ապօրինի կրելու և խուլիգանության համար

Երիտասարդները ձերբակալվել են զենք-զինամթերք ապօրինի կրելու և խուլիգանության համար

Նոյեմբերի 4-ի ժամը 17.30-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ազատության պողոտայի հարակից զբոսայգում կրակում են: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանական ծառայությունից։

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից օպերատիվ խումբ և պարեկներ են մեկնել: Նրանք նշված վայրում նկատել են երեք երիտասարդների, որոնցից երկուսի ձեռքին ատրճանակի նմանվող առարկա կար: Երիտասարդները, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու, ինչպես նաև խուլիգանության հիմնավոր կասկածանքով, ձերբակալվել և տեղափոխվել են Քանաքեռ-Զեյթունի բաժին:

Խուզարկությամբ երիտասարդներից մեկի պայուսակում հայտնաբերվել են «ՊՄ 49» տեսակի օդաճնշիչ ատրճանակ և նշված ատրճանակի համար նախատեսված 145 մետաղական գնդիկներ: Անձնական խուզարկությամբ «ՊՄ 49» տեսակի օդաճնշիչ ատրճանակ և նշված ատրճանակի համար նախատեսված 139 մետաղական գնդիկներ են հայտնաբերվել նաև մյուս երիտասարդի պայուսակում: Երիտասարդները հայտնել են, որ կրակում էին շշերի վրա:

Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

 

  • Կիսվել: