կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
«Երիտասարդական» մետրոյից դեպի Նոր-Նորք ճոպանուղու կառուցման նախագծի մրցույթի փուլում ենք. Ավինյան

«Երիտասարդական» մետրոյից դեպի Նոր-Նորք ճոպանուղու կառուցման նախագծի մրցույթի փուլում ենք. Ավինյան

Արդեն տևական ժամանակ մենք քննարկում ենք «Երիտասարդական» մետրոյի կայարանից դեպի Նոր-Նորք ճոպանուղու կառուցման հարցը։ Այս պահի դրությամբ ճոպանուղու նախագծի մրցույթի փուլում ենք։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կատակելով.

«Ես ֆինանսների նախարարի հայացքն եմ հիմա տեսնում իմ ուղղությամբ, բայց մենք կփորձենք մեր միջոցներով այս մի ծրագիրը իրականացնել։
Ընդհանուր առմամբ տրանսպորտային այս զարգացումները Երևան քաղաքում նույնպես շատ արագ են տեղի ունեցել, շատ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, և իրականում շատ մեծ շնորհակալություն եմ ուզում հայտնել ձեզ, որովհետև շատ մեծ աջակցություն է եղել կառավարության կողմից»։

  • Կիսվել: