հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Երիտասարդ աղջիկը հայտնաբերվել է. նա մեղադրվում է համակարգչային տեղեկատվությանը տիրանալու մեջ

Երիտասարդ աղջիկը հայտնաբերվել է. նա մեղադրվում է համակարգչային տեղեկատվությանը տիրանալու մեջ

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 15-ին Մերձավան գյուղում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 24-ամյա Սաթենիկ Բ.-ին:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2022 թ. դեկտեմբերի 21-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին

  • Կիսվել: