երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Երևանյան շենքերից մեկի տանիքից թուլացել և կախվել են կառուցատարրեր և մետաղյա թիթեղը. օգնել են փրկարարները

Երևանյան շենքերից մեկի տանիքից թուլացել և կախվել են կառուցատարրեր և մետաղյա թիթեղը. օգնել են փրկարարները

Մայիսի 13-ին, ժամը 10:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 7 շենքի 6-րդ հարկի մակարդակում գտնվող երեսպատման սալիկները թուլացել են՝ առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ շենքի տանիքից թուլացել և կախվել են կառուցատարրեր և մետաղյա թիթեղ (մոտ 3 քմ):

Փրկարարները հեռացրել են թիթեղը և կառուցատարրերը։

  • Կիսվել: