երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Երեւանյան մի շարք պոլիկլինիկաներում մատուցվող ծառայությունների որակի բարելավումն այսօր առաջնահերթ խնդիրներից է. Հրաչյա Սարգսյան

Երեւանյան մի շարք պոլիկլինիկաներում մատուցվող ծառայությունների որակի բարելավումն այսօր առաջնահերթ խնդիրներից է. Հրաչյա Սարգսյան

Երեւանյան մի շարք պոլիկլինիկաներում բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումը այսօր համայնքի առաջնահերթ խնդիրներից է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Մասնագիտական գիտելիքներով ու մարդասիրությամբ առաջնորդվելով այսօր ոչ բարենպաստ պայմաններում էլ պոլիկլինիկաների մեր բուժաշխատողները անձնվիրաբար ու բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքն ու օգնում մեր համաքաղաքացիներին հաղթահարել մի շարք առողջական խնդիրներ: Բայց ես համոզված եմ՝

▪️ եւ մեր համաքաղաքացիներն են արժանի ստանալ էլ ավելի որակյալ ծառայություններ,

▪️ եւ մեր բուժաշխատակիցներն են արժանի աշխատել ավելի հարմարավետ եւ բարեկարգ պայմաններում:

Ուստի քաջ գիտակցելով պոլիկլինիկաների գույքային և շենքային պայմանների բարելավման անհրաժեշտությունը՝ համայնքն այսօր նախաձեռնել է փոփոխությունների դժվարին գործընթաց:

Այդ բարեփոխումների ներդրումը դեռեւս երկարամյա աշխատանք է պահանջում, բայց այն ի վերջո իր նպատակին ծառայելու է՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: