երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Երեւանյան լճի մոտ բախվել են Chevrolet-ն ու Vaz 2107-ը, 2 հոգի տեղափոխվել են Այրվածքաբանության կենտրոն

Երեւանյան լճի մոտ բախվել են Chevrolet-ն ու Vaz 2107-ը, 2 հոգի տեղափոխվել են Այրվածքաբանության կենտրոն

Օգոստոսի 7-ին՝ ժամը 08:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանյան լճի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Ինչպես տեղեկացնում են Փրկարար ծառայությունից՝ պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի մոտակայքում, բախվել են «ՎԱԶ» և Chevrolet մակնիշների ավտոմեքենաները. ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել:
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները հոսպիտալացվել են:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։29-ին, մարվել՝ 08։40-ին։ Այրվել են ավտոմեքենաները։
Դեպքի վայրում է գտնվել ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տ. Պետրոսյանը:
 
 

  • Կիսվել: