երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Երեւանը վերջին տեղում է. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»

Երեւանը վերջին տեղում է. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»

 

Այսօր ներկայացվեցին «Տեղեկատվության մատչելիությունը եվրոպական երկրների մայրաքաղաքներում» զեկույցի արդյունքները: Միջոցառում-քննարկմանը ներկա էին տարբեր ՀԿ-ների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ հյուրեր միջազգային կազմակերպություններից:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Սլովակիայի» համակարգած ուսումնասիրությունն իրականացվել է եվրոպական 26 երկրների մայրաքաղաքներում՝ 14 ցուցանիշներով, որոնք վերաբերում են քաղաքապետարանների որոշումների ընդունման գործընթացին, տեղեկատվության հասանելիությանը, ֆինանսական ռեսուրսների կառավարմանը, գնումների թափանցիկությանը, ավագանու նիստերի բովանդակությանը և այլն:

Ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» ՀԿ-ի ծրագրերի մասնագետ-հետազոտող Միքայել Ավետիսյանը։

Նա նշեց, որ սկզբում նախատեսված էր հետազոտություն իրականացանել տեղեկատվության մատչելիության վերաբերյալ, ընդ որում՝ մայրաքաղաքների հետազոտությունն իրականացվել է առանձին քաղաքների մակարդում, իսկ հետո արդեն որոշվել է համեմատական վերլուծություն անցկացնել՝ եվրոպական մայրաքաղաքների լավագույն փորձը հասկանալու նպատակով:

Մ. Ավետիսյանն ասաց, որ hետազոտությունն իրականացվել է քաղաքապետարանների պաշտոնական կայքերի տվյալների ուսումնասիրության, ինչպես նաեւ՝ քաղաքապետարաններ ուղարկված հարցումների հիման վրա

Նշենք, որ, ըստ Ավետիսյանի, Երեւանը վերջին հորիզոնականում է: Նա ընդգծեց նաեւ, որ հետազոտությունն իրականացվել է հետհեղափոխական շրջանում, իսկ այսօր արդեն քաղաքապետարանն ունի բարելավված կայք:

  • Կիսվել: