Երևանը փոխվում է նաև ձեր շնորհիվ՝ դառնալով ավելի ժամանակակից ու հարմարավետ․ Ավինյանը շնորհավորել է շինարարներին մասնագիտական օրվա առթիվ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է շինարարներին մասնագիտական օրվա առթիվ։
Այս մասին տեղեկանում ենք Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան էջից։
«Հարգելի՛ շինարարներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Շինարարի օրվա կապակցությամբ։
Ձեր վարպետությունն ու կատարած աշխատանքը նոր շունչ են տալիս Երևանին՝ նոր շենքերը, փողոցներն ու հրապարակները դարձնելով ոչ միայն գեղեցիկ ու հարմարավետ, այլև ապահով և դիմացկուն։
Երևանը փոխվում է նաև ձեր շնորհիվ՝ դառնալով ավելի ժամանակակից ու հարմարավետ։
Շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիդ՝ ձեր անհատական ներդրման համար հանուն մեր քաղաքի ապագայի»,- գրել է Ավինյանը։


