շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երեւանը նոր գլխավոր հատակագիծ կունենա երկու տարի անց

Երեւանը նոր գլխավոր հատակագիծ կունենա երկու տարի անց

Երեւանը նոր գլխավոր հատակագիծ կունենա երկու տարի անց: Այս մասին այսօր Երեւանի վագանու արտահերթ նիստում նշեց Երեւանի քաղաքապետի խորհրդական Դավիթ Ճգնավորյանը:

«Գլխավոր հատակագծի բազմաթիվ շեղումներ կան, որոնք խնդիրներ են առաջացնում շինթույլտվությունների առնչությամբ։ Մենք վերջապես եր՞բ ենք ունենալու նոր գլխավոր հատակագիծ, որը նման շեղումները բացառի»,- հարցրեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Գալստյանը։ 

Ճգնավորյանը նշեց՝ դա աշխատանքների, ուսումնասիրությունների հսկայական ցիկլ է, իրականում ոչ ոք չի կարող հստակ ասել։

«Երկու տարուց կլինի: Դա հսկայական ցիկլ է, նախկինում դա տեւել է 2-4 տարի: Իմ հույսը նա է, որ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ կտան պրոցեսները հնարավորինս արագացնել: Իրատեսականը 1,5 տարին է, բայց եկեք մեր մտքում 2 տարին պահենք»,-ասաց նա:

  • Կիսվել: