չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Երևանը կվերսկսի օդային հաղորդակցությունը Թեհրանի հետ

Երևանը կվերսկսի օդային հաղորդակցությունը Թեհրանի հետ

«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունն օգոստոսի 25-ից սկսում է թռիչքները Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ավիընկերությունից: 

 

«Ուղևորների փոխադրումը կկատարվի համաձայն պարետատան ցուցումների»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ մարտի 16-ից Հայաստանում հայտարարվել էր արտակարգ դրություն, մտցվել էին սահմանափակումներ: Դադարեցվել էին նաև թռիչքները: Այդ ընթացքում միայն կազմակերպվում էին չարտերային չվերթներ՝ ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան, իսկ օտարերկրյա քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար: Թեհրան-Երևան ուղղությամբ կանոնավոր ավիափոխադրումները նույնպես դադարեցվել էին:

  • Կիսվել: