շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երևանը կունենա 100 հատ 12 մ երկարությամբ նոր ավտոբուս

Երևանը կունենա 100 հատ 12 մ երկարությամբ նոր ավտոբուս

Նախօրեին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչ Սարգսյանը հեռավար նախամրցութային հանդիպում է ունեցել Երևանի նոր ավտոբուսների գնման մրցույթի 56 հայտատուների հետ:

Հանդիպման ընթացքում հայտատուները բարձրացրեցին գնումների ընթացակարգին և ավտոբուսների տեխնիկական չափորիշներին առնչվող հարցեր: Մրցույթային փաթեթներն էլեկտրոնային տարբերակով կներկայցվեն ս/թ-ի հունիսի 12-ին:

Երևանի ավտոբուսային ծրագիրն իրականացվելու է Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի վարկային միջոցներով, որի արդյունքում Երևանը կունենա 100 հատ 12 մ երկարությամբ նոր ավտոբուս, որոնք կաշխատեն սեղմված բնական գազով: Կիրականացվի նաև վարորդների վերապատրաստում:

Նախատեսվում է նաև կնքել պայմանագիր մրցույթում հաղթած կազմակերպության հետ, որը կիրականացնի ավտոբուսների տեխնիկական սպասարկումը:

  • Կիսվել: