շաբաթ, օգոստոս 15
15 / 8 / 2026
Երևանը կարևորում է Թբիլիսիի հետ գործընկերության շարունակական զարգացումը. Ավինյանը՝ Կոբախիձեին

Երևանը կարևորում է Թբիլիսիի հետ գործընկերության շարունակական զարգացումը. Ավինյանը՝ Կոբախիձեին

Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների բարեկամական հարաբերություններին, ինչպես նաև Երևանի և Թբիլիսիի միջև տարբեր ոլորտներում ձևավորված արդյունավետ համագործակցությանը։ 

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ Երևանը կարևորում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հետ գործընկերության շարունակական զարգացումը և պատրաստ է համատեղ նոր նախաձեռնությունների։ 

  • Կիսվել: