երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանը ևս 30 «Zhong tong» ավտոբուս կունենա

Երևանը ևս 30 «Zhong tong» ավտոբուս կունենա

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 31-ի նիստում թույլատրեց փոփոխություն կատարել «Zhong tong» ավտոբուսների գնման պայմանագրում: 

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանի քաղաքապետարանի գնահատող հանձնաժողովի 2022 թվականի հուլիսի 7-ին կայացած նիստի արձանագրությամբ ամենացածր գնային առաջարկ ներկայացրած «Zhong tong bus holding» ՍՊԸ-ի հայտը գնահատվել է բավարար և վերջինս ճանաչվել է ընտրված մասնակից։ Գնման ընթացակարգի արդյունքում «Zhong tong bus holding» ԿՈ ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետի միջև 22․08․2022թ-ին կնքվել է ընդհանուր 6․637․424,904 հազ․ դրամ արժողության 150 հատ ZHONGTONG BUS LCK6860HGH մակնիշի ավտոբուսների մատակարարման պայմանագիր՝ մատակարարման ժամկետ սահմանելով պայմանագիրը ուժի մեջ մտնելուց հետո 180 օրացուցային օրը։

Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի պայմանագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանին մատակարարվող թվով 30 հատ նոր ավտոբուսի համար մատակարար ընկերությանը տրամադրել կանխավճար։

  • Կիսվել: