հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Երևանը՝ աշխարհի ամենաանվտանգ քաղաքներից մեկը

Երևանը՝ աշխարհի ամենաանվտանգ քաղաքներից մեկը

Երևանն աշխարհի ամենաանվտանգ քաղաքների ցանկում զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը։ Այս մասին է վկայում numbeo.com պորտալի վերլուծությունը։ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն հայտնվել է 84-րդ տեղում, իսկ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին՝ 43-րդ հորիզոնականում է։ Աշխարհի ամենաանվտանգ քաղաք է ճանաչվել Աբու Դաբին (ԱՄԷ), 2-րդը Դոհան է (Կատար), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Այմանը (ԱՄԷ)։

Լավագույն տասնյակում են նաև Թայբեյը, Թայվան (Չինաստան), Շարժան (ԱՄԷ), Դուբայը (ԱՄԷ), Քվեբեկ Սիթին (Կանադա), Բեռնը (Շվեյցարիա), Սան Սեբաստիանը (Իսպանիա) և Մյունխենը (Գերմանիա)։

  • Կիսվել: