հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Երևանը՝ 8 լեզվով և զբոսաշրջային նոր երթուղիներով

Երևանը՝ 8 լեզվով և զբոսաշրջային նոր երթուղիներով

Երևանի պատմության, ճարտարապետության ու մշակութային տարբեր արժեքների մասին պատմող պաշտոնական քաղաքային երթուղին՝ «Երևան սիթի տուրը», երևանցիներին և զբոսաշրջիկներին կդիմավորի արդեն 8 լեզվով: 

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից,  ընդգծելով, որ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն, չինարեն, պարսկերեն լեզուներով մայրաքաղաքի հյուրերը կլսեն ոչ միայն Երևանի, այլև Հայաստանի պատմության կարևոր դրվագների մասին:

Միևնույն ժամանակ չորս լեզով հասանելի են նաև երթուղիների քարտեզները:

Ավելացել է ևս երկու երթուղի, որոնք անցնելով հյուրերը կտեսնեն Երևանի 70 տոկոսը: 

 

  • Կիսվել: