շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երևանում զինվորական հավաքակայանի մոտ բախվել են Opel Zafira-n ու 01-ը. վերջինս վերածվել է մետաղե ջարդոնի, վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Երևանում զինվորական հավաքակայանի մոտ բախվել են Opel Zafira-n ու 01-ը. վերջինս վերածվել է մետաղե ջարդոնի, վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ փետրվարի 20-ի, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:15-ի սահմաններում, Արարատյան փողոցում բախվել են Opel Zafira-ն և ՎԱԶ-2101 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ բրիգադների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, այնուհետև տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Խաչիկ Գևորգյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Արտավազդ Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Բախման հետևանքով 01-ը, որը վերածվել է մետաղե ջարդոնի, մասամբ հայտնվել է կամրջի բետոնե հատվածի վրա, իսկ Opel-ն էլ դուրս է եկել հանդիպակած գոտի և բախվել կամրջի բետոնե սյանը: 

  • Կիսվել: