ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ

Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ

Երևանում այս տարվա առաջին 6 ամսում գրանցվել է ծառերի տապալման ավելի քան 100 դեպք, հայտնում են քաղաքապետարանից:

Պատճառը հորդառատ անձրևներն են, քամին, ձյունը:Տապալված ծառերը հիմնականում եղել են ծեր և կենսունակության ավարտին մոտ: Դրանց մեծ մասը  բարդիներ ու թեղիներ են: 

Հաշվի առնելով բնակչության անվտանգության ապահովումը՝ խնդիրը քաղաքային իշխանության համար առաջնահերթ լուծում պահանջողներից է: 

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն այս ուղղությամբ կանաչ տարածքների վերաձևավորման՝ ծառերի փոխարինման ծրագիր է իրականացնում՝ երիտասարդացնելու կանաչ ֆոնդը: 

  • Կիսվել: