ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Երևանում վարորդը «iCAR» էլեկտրոմոբիլով բախվել է թիթեղյա արգելապատնեշին և երկաթե սյանը․ ավտոմեքենան բաժանվել է 2 մասի

Երևանում վարորդը «iCAR» էլեկտրոմոբիլով բախվել է թիթեղյա արգելապատնեշին և երկաթե սյանը․ ավտոմեքենան բաժանվել է 2 մասի

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում, թիվ 18 հասցեի դիմաց 30-ամյա Գառնիկ Ս․-ն իր վարած «iCAR» մակնիշի էլեկտրոմոբիլով բախվել է թիթեղյա արգելապատնեշին և երկաթե սյանը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն բախման հետևանքով ավտոմեքենան բաժանվել է երկու մասի։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Նորիկ Մանուկյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Վահե Հարությունյանը և կրտսեր պարեկ Վարդան Նիկոլյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

  • Կիսվել: