շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Երևանում վարորդը BMW X6-ով «ձկան խանութի» խաչմերուկում բախվել է բետոնե հենապատին և գլխիվայր շրջվել

Երևանում վարորդը BMW X6-ով «ձկան խանութի» խաչմերուկում բախվել է բետոնե հենապատին և գլխիվայր շրջվել

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին,  կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը  20:30-ի սահմաններում Երևանի բնակիչ,  37-ամյա  Արա Սարգսյանը իր վարած  BMW X6 մակնիշի ավտոմեքենայով  ժողովրդին հայտնի «ձկան խանութի» խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե հենապատին և գլխիվայր շրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար,  տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի  պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ  պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: