երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Երևանում ծնվել է 59-ը արցախցի երեխա

Երևանում ծնվել է 59-ը արցախցի երեխա

Նախորդ շաբաթվա ընթացքում շտապօգնության ծառայության կողմից արձանագրվել է 128 վթար-վրաերթ, տուժել է 147 քաղաքացի, կա երկու մահ:  Այս մասին նշվեց այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

«Երեւանում գրանցվել է 492 մահ, եւ ունենք 1607 ծնունդ՝ 835 տղա եւ 772 աղջիկ: Բնկչության աճը կազմում է 1 տոկոս: Ռեկորդային թվով ունենք մեկական 8-րդ եւ 9-րդ երեխա ընտանիքներում ծնված, 3-ական եւ 5-ական 5-րդ եւ 6-րդ երեխա: Ունենք նաեւ ծնունդներ Արցախից բռնի տեղահանված ընտանիքներում, ունենք թվով 59 ծնունդ, որից 37 տղա եւ 22 աղջիկ:

Արդեն իսկ Երեւանի ենթակայության բուժհաստատություններում բռնի տեղահանված, կցագրված ունենք 5 8096 քաղաքացի, նրանցից 561-ն արդեն ստանում է անվճար դեղորայք, եւ 502-ը ստացել եւ ստանում են հիվանդանոցային բուժում:

Այս պահի դրությամբ արդեն ունենք բռնի տեղահանված 23 բուժշխատող, որոնք անցել են աշխատանքի Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող բուժհաստատություններում»,- նշվեց խորհրդակցության ժամանակ:

  • Կիսվել: