շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Երևանում տրոլեյբուսում հրդեհ է բռնկվել, ապա այն բախվել է Պարեկային ծառայության ավտոմեքենային

Երևանում տրոլեյբուսում հրդեհ է բռնկվել, ապա այն բախվել է Պարեկային ծառայության ավտոմեքենային

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Դեռևս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում, հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված տրոլեյբուսում, ինչից հետո տրոլեյբուսը բախվել է Պարեկային ծառայության ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից։Ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարկան ջոկատներից 2 մարտական հաշվարկ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի և ավագ պարեկ Էդգար Սարիբեկյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատել առանց խոչընդոտի։Ժամանել է նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երբ տրոլեյբուսում հրդեհ է բռնկվել, պարեկները մոտեցել են և վարորդների ու քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար սահմանազատել են տարածքը, ու այդ ժամանակ էլ տրոլեյբուսը է հետընթաց է եկել ու բախվել Պարեկային ծառայության ավտոմեքենային։

Ավելի ուշ կայքը հավելեց, որ հրդեհը բռնկել է Երևանի թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսում։ Ուղևորներին շտապ տարհանել են դեպքի վայրի հարևանությամբ գործող ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցները, որոնցից մեկը ձեռքերի շրջանում այրվածքներ է ստացել։

  • Կիսվել: