կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանում թիվ 42 երթուղին սպասարկող «Hyundai» ավտոբուսից, որում եղել են մոտ 30-ից ավելի ուղևոր, վարորդն իջել է, ավտոբուսն առաջ է ընթացել, կոտրել 2 ծառ

Երևանում թիվ 42 երթուղին սպասարկող «Hyundai» ավտոբուսից, որում եղել են մոտ 30-ից ավելի ուղևոր, վարորդն իջել է, ավտոբուսն առաջ է ընթացել, կոտրել 2 ծառ

Երեկ՝ մարտի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 70-ամյա Համբարձում Ախրաբյանը Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Hyundai» մակնիշի թիվ 42 երթուղին սպասարկող ավտոբոսը Դավիթ Բեկի փողոցում կայանել է և իջել ավտոմեքենայից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը ժողովրդի լեզվով ասած «ռուչնոյը» չի քաշել, ինչի պատճառով էլ ավտոբուսը, որում եղել է մոտ 30-ից ավելի ուղևոր մոտ 150 մետր ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմացի բազալտե եզրաքարերին և հայտնվել կանաչ գազոնում՝ կոտրելով 2 ծառ։

Բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկներ Ռոբերտ Եղիազարյանն ու Դավիթ Մովսիսյանը։

Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Դեպքի վայր են ժամանել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել ուղևորներից մի քանիսին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

  • Կիսվել: