ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Երեւանում «Տելեգրամ» հավելվածով թմրամիջոց վաճառել փորձողը ձերբակալվել է (տեսանյութ)

Երեւանում «Տելեգրամ» հավելվածով թմրամիջոց վաճառել փորձողը ձերբակալվել է (տեսանյութ)

Հունիսի լույս 13-ի գիշերը ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները և անչափահասների գործերով ծառայողները վարչական շրջանում շրջիկ ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ են ստացել ու, մեքենայով հանդերձ, բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդի։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

«Մերսեդեսի» զննությամբ հայտնաբերվել է ապակե և պլաստմասսե 15 տարա՝ լցված մարիխուանայի նմանվող զանգվածներով, որոնց ընդհանուր քաշը գերազանցում էր 230 գրամը։ Բերման ենթարկվածի հայտնածով` տարաներում թմրամիջոց է եղել։

Հետագա միջոցառումներով Արաբկիրի ոստիկանները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ բերման ենթարկվածը փորձել է «Տելեգրամ» բջջային հավելվածի միջոցով թմրամիջոց իրացնել տարբեր անձանց, ուստի մարիխուանայով լցված նմանատիպ տարաներ է թողել Արաբկիր վարչական շրջանի տարբեր հատվածներում։

Այդ տարաները ևս հայտնաբերվել են։ Դրանց ընդհանուր քաշն էլ գերազանցում էր 100 գրամը։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

 

  • Կիսվել: