կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանում թալանել են «Տաշիր» ընկերության տերմինալի դրամապահոցը, որտեղ եղել է մի քանի մլն դրամ

Երևանում թալանել են «Տաշիր» ընկերության տերմինալի դրամապահոցը, որտեղ եղել է մի քանի մլն դրամ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 6-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Մետրոպոլիտենի պահպանության բաժին է դիմել Երևանի բնակիչ 49-ամյա Ավետիք Հ.-ն և հայտնել, որ նույն օրը ինկասացիայի աշխատակիցները նկատել են, որ հարմարեցված բանալու գործադրմամբ Տիգրան Մեծ պողոտայի 20 հասցեում գտնվող «Տաշիր» ըներությանը պատկանող տերմինալի դրամապահոցը գողացել են:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն դիմած Ավետիք Հ.-ն  հայտնել է, որ ինքը «Տաշիր» ՍՊԸ-ի իրավաբանական բաժնի անվտանգության գծով մասնագետ է և նախնական տեղեկություններով դրամապահոցում եղել է մի քանի մլն դրամ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: