շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երևանում թալանել են Փաստաբանների պալատի փաստաբանի Range Rover-ը. նրան պատճառվել է 1 մլն դրամի վնաս

Երևանում թալանել են Փաստաբանների պալատի փաստաբանի Range Rover-ը. նրան պատճառվել է 1 մլն դրամի վնաս

Օգոստոսի 29-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում:

Այդ օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժին է դիմել Երևանի բնակիչ 32-ամյա Հաբեթ Մարտիրոսյանը և հայտնել, որ իր բնակության վայրից՝ Պարույր Սևակ փողոցի շենքի մոտից, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են բակում կայանված՝ իրեն պատկանող Range Rover մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Մարտիրոսյանը ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան է և նրան պատճառվել է մոտ 1 մլն դրամի վնաս։

  • Կիսվել: