երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Երևանում թալանել են Բանգլադեշում հայտնի «Կասադել» խանութը. գողացել են չհրկիզվող պահարանը, որում եղել է 50 հազար ԱՄՆ դոլար, 2 միլիոն 500 հազար դրամ և փաստաթղթեր

Երևանում թալանել են Բանգլադեշում հայտնի «Կասադել» խանութը. գողացել են չհրկիզվող պահարանը, որում եղել է 50 հազար ԱՄՆ դոլար, 2 միլիոն 500 հազար դրամ և փաստաթղթեր

Օգոստոսի 25-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Այդ օրը՝ ժամը 08:00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացուց, ով հայտնել է, որ թալանել են Անդրանիկի փողոցի 129/2 հասցեում գործող «Կասադել» խանութը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ: 

Տեղում պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք բացել են նշված խանութի հետնամասի դուռը, մտել ներս և այնտեղից հափշտակել չհրկիզվող պահարանը: 

Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Տեղում խանութի պատասխանատուն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 05:10-ի սահմաններում, անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է խանութի պահեստային դուռը և աշխատասենյակից գողացել չհրկիզվող պահարանը: 

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ խանութում ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ չհրկիզվող պահարանում եղել է 50 հազար ԱՄՆ դոլար, 2 միլիոն 500 հազար դրամ և փաստաթղթեր: 

  • Կիսվել: