շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երևանում քամու հետևանքով ծառեր են տապալվել

Երևանում քամու հետևանքով ծառեր են տապալվել

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ քամու հետևանքով այսօր մայրաքաղաքում դեֆորմացված, սերտաճած, կենսունակության ավարտին մոտ ծառեր են տապալվել։
 
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Բաբաջանյան 27 հասցեում, թեղին վնասել է քաղաքացու ավտոմեքենան։
 
Ծառ է տապալվել նաև Կենտրոն վարչական շրջանում՝ Արշակունյաց 2/19 հասցեում։ Պատին սերտաճած այլանթ տեսակի ծառը վնասել է ավտոմեքենա։

  • Կիսվել: