ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024

Երևանում քաղաքացին անցել էր արգելապատնեշը և ցանկանում էր նետվել կամրջից

Մայիսի 1-ին, ժամը 22:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Կիևյան կամրջից: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քաղաքացին անցել է արգելապատնեշը և ցանկանում է նետվել կամրջից:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները, ովքեր կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը և տեղափոխել ոստիկանության բաժին:

Փրկարարների օգնության կարիքը չի եղել:

  • Կիսվել: