կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Երևանում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Երևանում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Ապրիլի 7-ին, ժամը 17։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարները կանխել են Է․ Մ․-ի (ծնված 1984 թ․) ինքնասպանության փորձը։

  • Կիսվել: