կիրակի, օգոստոս 9
9 / 8 / 2026
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից ներկայացնում են Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը (2025թ.)։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
 
-Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,
-Արաբկիրում՝ նոյեմբերի 26-30-ը և դեկտեմբերի 1-ին,
-Շենգավիթում՝ նոյեմբերի 26-ին, 28-ին և դեկտեմբերի 1-ին,
-Նոր Նորքում՝ չի գերազանցել։
 
 
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
 
-Կենտրոնում՝ դեկտեմբերի 1-2-ը,
-Արաբկիրում՝ նոյեմբերի 27-28-ը,
-Շենգավիթում՝ նոյեմբերի 26-ին և դեկտեմբերի 2-ին,
-Նոր Նորքում՝ դեկտեմբերի 1-ին։
 
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

  • Կիսվել: