երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երեւանում փետրվարի 15-ին կանցկացվեն ամուսնության տարիքային շեմի բարձրացման վերաբերյալ խորհրդարանական լսումներ

Երեւանում փետրվարի 15-ին կանցկացվեն ամուսնության տարիքային շեմի բարձրացման վերաբերյալ խորհրդարանական լսումներ

Փետրվարի 15-ին Հայաստանի խորհրդարանում լսումներ կանցկացվեն «Օրենսդրական բարեփոխումներ ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու համար՝ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում» թեմայով։ Այս մասին փետրվարի 1-ին Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում համապատասխան հարցի քննարկման ժամանակ հայտարարել է հանձնաժողովի փոխնախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

Կարճ քննարկումներից հետո այս հարցը դրական եզրակացություն է ստացել մշտական  հանձնաժողովի կողմից։

  • Կիսվել: