չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Երևանում ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների բախումը, դեպքի վայրում ատրճանակ է հայտնաբերվել

Երևանում ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների բախումը, դեպքի վայրում ատրճանակ է հայտնաբերվել

Օգոստոսի 24-ին ոստիկանների և պարեկների օպերատիվ աշխատանքի արդյունքում Երևանում կանխվել է մի խումբ երիտասարդների վիճաբանությունը, որը հնարավոր է ողբերգական ավարտ ունենար։

19։25-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արշակունյաց պողոտայի 2-րդ հասցեի մոտ կրակոցներ են հնչել։ 

Իրավապահները նշված հասցեից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալում և Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխում Երևանի բնակիչներ 34-ամյա Տարոն Ս.-ին, 31-ամյա Մասիս Շ.-ին, իսկ Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Արթուր Ա.-ին՝ խուլիգանություն, ապօրինի զենք-զինաթերք պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով։

Նրանցից մեկի մոտ հայտնաբերվում է ատրճանակ և փամփշտատուփ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 7 փամփուշտով։

  • Կիսվել: