Երևանում նոր տրանսպորտային ցանցի ներդրումը առաջնային ուղղություններից է. փոխքաղաքապետ
Եթե արտաքին խոչընդոտներ չլինեն, 2021 թ. Երեւանում նոր տրանսպորտային ցանցի ներդրման հարցում էական առաջընթաց կգրանցվի: Այս մասին այսօր Երեւանի ավագանու խորհրդի նիստի ժամանակ ասաց Երեւանի առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Նա նշեց, որ այս տարվա դեկտեմբերին ծրագրվում է հայտարարել տենդերի հաղթողին:
Ինչպես մանրամասնեց փոխքաղաքապետը՝մյուս տարի կսկսվի 820 ավտոբուսների ներդրումը, եւ այդ գործընթացը կտեւի առնվազն 2 տարի:
Նա վստահեցրեց, որ պետք չէ քաղաքային իշխանություններին մեղադրել անգործության մեջ՝ նշելով, որ այդ հարցն իրենց համար առաջնահերթ ուղղություններից է:



