կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Երևանում մի շարք հետիոտնային անցումներ կկարգավորվեն հետիոտնի կանչով աշխատող լուսացույցներով

Երևանում մի շարք հետիոտնային անցումներ կկարգավորվեն հետիոտնի կանչով աշխատող լուսացույցներով

Երևանում սեպտեմբերի 22-ից մի շարք հետիոտնային անցումներ կկարգավորվեն հետիոտնի կանչով աշխատող լուսացույցներով։

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, այդ ռեժիմով կգործեն հետևյալ հատվածներում գտնվող լուսացույցները.

- Անդրանիկի փողոց՝ հ.75/10, 39/10 հասցեին հարակից ճանապարհահատված, 

- Պ. Սևակ հ.8 և 8/2 հասցեների միջնամաս, 

- Հալաբյան փողոց, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ բաժանմունքի հարակից ճանապարհահատված,

- Սարկավագի փողոց՝ հ.14 հասցեին հարակից (Հայ-Չինական դպրոց) ճանապարհահատված, 

- Տ. Պետրոսյան փողոց, Դավիթաշեն 4-րդ թաղամաս 47/2 հասցեի հարակից ճանապարհահատված, 

Դավիթ Բեկի 106/5 հասցեի մոտ), 

Հրաչյա Թամրազյան-Ռիգայի փողոցների խաչմերուկ,

- Այվազովսկու փողոց-Նոր Արեշի 39-րդ փողոց, 

- Խաչիկ Դաշտենց-Նոր Արեշի 35-րդ փողոցների խաչմերուկ, 

- Խուդյակովի փողոց-Ավանի 6-րդ փողոց:

 

  • Կիսվել: