երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանում մեկնարկել են ձմեռվան պատրաստվելու աշխատանքները

Երևանում մեկնարկել են ձմեռվան պատրաստվելու աշխատանքները

Հավաքվել է աղի և ավազի խառնուրդ, Երևանում սկսվել են ձմեռվան պատրաստվելու աշխատանքները: Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստից հետո տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։

Նա նշեց. ՛՛Ձմռան նախապատրաստական աշխատանքների մեկնարկն արդեն տրված է, ապահովված է բավարար քանակի աղի և ավազի խառնուրդը։ Դրանք գտնվում են երկու խոշոր հասցեներում` Շիրակի ԵԱՍՄ ավտոպարկում և Թևոսյան փողոցում՛՛:

Արեյանը հավաստիացրեց, որ աղ ու ավազ կտրվի նաև համայնքներին` բակային տարածքներում համապատասխան աշխատանքներ կատարելու համար։
 
Մեքենաների վերապրոֆիլավորումը սկսվել է հոկտեմբերի 25-ից, 3-4 օրում նախատեսվում է ավարտին հասցնել այդ գործընթացը։

  • Կիսվել: