շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանում մեկ շաբաթում իրականացվել են 12 ինքնակամ շինության քանդման աշխատանքներ. դրանցից 3-ը հեղուկ վառելիքի կայան է

Երևանում մեկ շաբաթում իրականացվել են 12 ինքնակամ շինության քանդման աշխատանքներ. դրանցից 3-ը հեղուկ վառելիքի կայան է

Կենտրոն վարչական շրջանում ճանապարհի երթեւեկելի հատվածներից առգրավվել եւ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել թվով 145 կանգնակներ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուրզադյանը:

Նրա խոսքով, վերջին մեկ շաբաթվա ընթացքում իրականացվել են թվով 12 ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ. Դրանցից երեքը հեղուկ վառելիքի լիցքավորման կայանի քանդման է վերաբերում. «Մինչ օր Երեւանում ապակոնտաժվել է հեղուկ վառելիքի լիցքավորման թվով 17 կայաններ»,-ընդգծեց վարչության պետը:

Իր հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Նախորդ քննարկմանը մի բենզալցակայանի հարց էինք քննարկում եւ քննարկումն այնպես գնաց, որ տեսչական մարմինը պետք է ինչ-որ բան իրականացներ, բայց իրականությունն այն է, որ տեսչական մարմնի գործողությունների վրա նույնպես կար դատարանի կալանք»:

Նախորդ գործակարգավարական նիստում տեղեկացվեց, որ համապատասխան բենզալցակայանի գործողությունը քաղաքապետարանը դադարեցրել էր՝ բնակելի շենքերի մոտ գտնվելու պատճառով և քանդման ենթակա էր ճանաչել, սակայն հաջորդ օրը բենզալցակայանը շարունակել է գործել, քանի որ դատարանն արգելանք էր դրել արգելքի կիրառման վրա և հանձնարարվել էր Տեսչական մարմնի հետ աշխատել այդ գործունեությունը դադարեցնելու համար:

Ավինյանը հայտնեց, որ Քաղաքաշինության և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գործողությունը նույնպես սահմանափակված է դատարանի որոշմամբ:

  • Կիսվել: