հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երևանում Lexus-ը բախվել է Ոստիկանության զորքերի զորամասի պատին․ վարորդը հոսպիտալացվել է

Երևանում Lexus-ը բախվել է Ոստիկանության զորքերի զորամասի պատին․ վարորդը հոսպիտալացվել է

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Արտյոմ Արմաղանյանը իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Ոստիկանության զորքերի 1033 զորամասի պատին, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով Ա․ Արմաղանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: