հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Երևանում կնշվի Երիտասարդների միջազգային օրը

Երևանում կնշվի Երիտասարդների միջազգային օրը

2000 թվականին Միավորված ազգերի կազմակերպության (այսուհետ՝ ՄԱԿ) կողմից օգոստոսի 12-ը սահմանվել է Երիտասարդության միջազգային օր՝ ՄԱԿ-ի անդամ պետությունների ուշադրությունը հրավիրելու երիտասարդությանն առնչվող խնդիրներին և դրանք լուծելու առաջնահերթություններին․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Հայաստանի Հանրապետությունը նույնպես նշում է Երիտասարդության միջազգային օրը՝ կարևորելով երիտասարդության դերը հանրության և պետության զարգացման, առաջընթացի գործում: Երևանի քաղաքապետարանը ևս, անմասն չմնալով այս կարևոր իրադարձությունից, 2024թ. օգոստոսի 12-ին՝ ժամը՝ 17:00-ին Միսաք Մանուշյանի անվան պուրակում անցկացնելու է այդ միջազգային օրվան նվիրված միջոցառում՝ Երևան համայնքի ենթակայությամբ գործող երիտասարդության ոլորտին առնչվող կազմակերպությունների մասնակցությամբ՝ ապահովելով տաղավարներ, բեմահարթակ և տեխնիկական անհրաժեշտ միջոցներ:

Երևանի քաղաքապետարանը ակնկալում և ողջունում է նաև Երևանում գործող հասարակական կազմակերպությունների և երիտասարդական խմբերի մասնակցությունը միջոցառմանը և շահագրգիռ բոլոր կազմակերպություններին և անհատներին հրավիրում է միջոցառմանը: Լրացուցիչ տեղեկությունների համար կամ հարցերի ունենալու դեպքում զանգահարել 011-514-396 հեռախոսահամարով:

  • Կիսվել: