շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երևանում կայացել է «Արցախի բարիքները» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ

Երևանում կայացել է «Արցախի բարիքները» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ

ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը մայիսի 30-ին Ստեփանակերտի և Երևանի քաղաքապետարանների հետ համատեղ ՀՀ մայրաքաղաքում կազմակերպել և մասնակցել է «Արցախի բարիքները» խորագրով ցուցահանդես-տոնավաճառին:

Այս մասին տեղեկացրեցին ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից՝ մանրամասնելով, որ նախարարությունն ապահովել է Արցախում մշակող արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարողների մասնակցությունը միջոցառմանը և կազմակերպել ցուցանմուշների տեղափոխումը քաղաքամայր Երևան:
 
Միջոցառմանը ներկայացված էին նաև արցախյան ձեռագործ ստեղծագործության նմուշներ:
 
Մասնակիցների հավաստմամբ՝ այցելուների կողմից հատուկ ուշադրության էր արժանացել Արցախի զբոսաշրջավայրերի մասին պատմող բուկլետներով տաղավարը:
 
Նշենք, որ ցուցահանդես-տոնավաճառին ներկա էին ԱՀ Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանը, գերատեսչության անդամներ և այլք։

  • Կիսվել: