շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Երևանում հերթական անգամ թալանել են քաղաքացու ավտոմեքենան. այս անգամ թիրախում «Chevrolet Volt»–ն էր

Երևանում հերթական անգամ թալանել են քաղաքացու ավտոմեքենան. այս անգամ թիրախում «Chevrolet Volt»–ն էր

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել, գրում է SHamshyan.com–ը։

Ժամը 08:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Սամվել Խ.-ն առավոտյան աշխատանքի մեկնելիս նկատել է, որ Օհանովի 2-րդ շենքի բակում իր կողմից կայանված, իրեն պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան թալանել են:

Կայքի տեղեկություններով՝ անհայտ անձը կամ անձինք Սամվել Խ.-ի ավտոմեքենայի վրայից գողացել են ծալովի ծածկը (կապոտ), լուսարձակները 7 հայելիները՝ նրան պատճառելով մոտ 1 ու կես միլիոն դրամի վնաս:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: