երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանում հայտնաբերվել են թմրանյութեր պատրաստելու լաբորատորիա ու խոշոր չափի թմրամիջոց

Երևանում հայտնաբերվել են թմրանյութեր պատրաստելու լաբորատորիա ու խոշոր չափի թմրամիջոց

Նոյեմբերի 15-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնի (բաժնի պետ Երվանդ Նիկոյանի), ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողները բաժանմունքի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ Երևանում իրականացրել են «Ռուս բուլբուլ բլբուլ չես կտրի» օպերացիան: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանում գտնվող Ռուսաստանի Դաշնության 2 քաղաքացի զբաղվում են թմրանյութերի, հոգեմետ նյութերի, պատրաստման, ապօրինի շրջանառության, ապօրինի իրացնելու գործով: 

Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզում են, որ նշված անձինք գտնվում են Մյասնիկյան պողոտայի տներից մեկում և հաշված րոպեների ընթացքում ոստիկանները ժամանում են նշված տուն, այնտեղ հայտնաբերում ՌԴ քաղաքացիներ 29-ամյա Միխայիլ Միլոշկինին և 29-ամյա Միխայիլ Գլադկիխինին: 

Նրանց բնակության վայրում ոստիկանները համոզվում են, որ ստացված օպերատիվ տվյալները հավաստի էին: Հյուրասենյակի նկատելի հատվածում հայտնաբերվում են թմրամիջոցի նմանվող զանգվածներ և դրանց պատրաստման համար նախատեսված սարքավորումներ: 

Նշված անձինք կասկածանքով տեղափոխվում են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ փաստաթղթեր են ձևակերպվում և նրանց տեղափոխում են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվում է քրեական վարույթ: 

Արդեն հաջորդ օրը քննիչը զննություն է կատարում նշված տանը, որտեղ հայտնաբերվում է 12.28 գրամ, 18.62 գրամ, 12.38 գրամ, 12.50 գրամ, 12.68 գրամ, 12.74 գրամ, 13.31 գրամ քաշերով թվով 7 հատ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող կանաչավուն զանգված, 2 հատ կանեփի թուփ, 1 հատ տարա՝ լցված «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով, ընդհանուր 5.06 գրամ քաշով: 

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: 

  • Կիսվել: