շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Երևանում հաստաբուն ծառն ընկել է գազատար խողովակի վրա և վնասել այն

Երևանում հաստաբուն ծառն ընկել է գազատար խողովակի վրա և վնասել այն

Մայիսի 5-ին՝ ժամը 00:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քոչարյան փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում գտնվող գազատար խողովակը վնասվել է, առկա է արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հաստաբուն ծառն ընկել է գազատարի վրա, վնասել այն, փակել ճանապարհի երթևեկելի գոտին և վնասել մոտակայքում գտնվող արտաքին լուսավորման սյունը, որը նույնպես ընկել է երթևեկելի հատված։

Տեղազննման արդյունքում գազի արտահոսք չի հայտնաբերվել։

Փրկարարները կտրել են ծառը և արտաքին լուսավորման սյան հետ հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։

  • Կիսվել: