Երևանում գողացել են ՊՆ ծառայողի Mercedes-ի «գոլդ» համարանիշները և թողել գրություն՝ «Նիկոլ 707» Տելեգրամի հասցեին կփոխանցես գումար՝ համարը կստանաս
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վերջին օրերին Երևանի տարբեր վարչական շրջաններում տեղի են ունեցել ավտոմեքենաների համարանիշների գողության դեպքեր, որով գողը կամ գողերը համարանիշները տանելուց հետո ավտմեքենաների վրա Տելեգրամի հասցե են թողնում, որպեսզի ավտոմեքենայի տերը կապնվի իրենց հետ՝ գումարի դիմաց համարանիշները հետ վերադարձնելու ակնկալիքով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մայիսի 4-ին, նմանատիպ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Նուբարաշենի բնակիչ, 38-ամյա Սարգիս Ս.-ն և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակից գողացել են կայանված Mercedes-ի վրայի համարանիշները, որի վրա թողել են «Նիկոլ 707» Տելեգրամի հասցե:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սարգիս Ս.-ին, ով ՀՀ ՊՆ N զորամասի ծառայող է, պատճառվել է մոտ 150 հազար դրամի վնաս, իսկ գողացած համարանիշները հետ վերադարձնելու դիմաց նրանից պահանջել են 100 ԱՄՆ դոլար: