շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երևանում և մարզերում հրշեջները մարել են ընդհանուր 21 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Երևանում և մարզերում հրշեջները մարել են ընդհանուր 21 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Օգոստոսի 10-12-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ,

մասնավորապես՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 500 քմ, Քանաքեռ-Զեյթուն՝ 1000 քմ, Կենտրոն՝ 300 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1հա, Թալին քաղաքում՝ 4000 քմ, Դավթաշեն գյուղում՝ 5000 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1 հա, Դալար գյուղում՝ 400 քմ, Լոռու մարզի Ստեփանավան-Օձուն ավտոճանապարհին՝ 2 հա, Արջուտ գյուղում՝ 2 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 300 քմ, Չարենցավան քաղաքում՝ 500 քմ, Նոր Հաճն քաղաքում՝ 1000 քմ, Պտղնի գյուղում՝ 5000 քմ, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում՝ 4 հա, Գորիս քաղաքում՝ 1 հա, Ծավ գյուղում՝ 7 հա, Տավուշի մարզի Մովսես գյուղում՝ 2000 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 1,02 հա, Արթիկ քաղաքում՝ 500 քմ, Վայոց ձորի մարզի Շատին գյուղում՝ 3000 քմ։

  • Կիսվել: