կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Երևանում երկաթյա խողովակների վայր ընկնելու հետևանքով «Արտ-Շին» ՍՊԸ-ի աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամեր անց մահացել է

Երևանում երկաթյա խողովակների վայր ընկնելու հետևանքով «Արտ-Շին» ՍՊԸ-ի աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամեր անց մահացել է

Երեկ՝ մարտի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննության բաժանմունքի հետաքննիչ  Միրզոյանի գլխավորությամբ: Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ  վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ, 46-ամյա Խաչատուր Մ.-ն է, ով Արտաշիսյան փողոցի վրա գործող  «Արտ-Շին» ՍՊԸ-ում երկաթյա խողովակների վայր ընկնելու հետևանքով վնասվածքներ է ստացել:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր հետաքննիչը, հիվանդանոցից  ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ  վիրավորը գիտակցության չգալով՝ մահացել է:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ հետաքննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին: 

  • Կիսվել: