շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Երևանում դեղատան աշխատակիցը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ իրենց մոտից գողացել են 1 տուփ պահպանակ

Երևանում դեղատան աշխատակիցը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ իրենց մոտից գողացել են 1 տուփ պահպանակ

Հոկտեմբերի 1-ին Երևանում  «Ալֆա-Ֆարմ» ընկերության դեղատներից մեկից գողություն է տեղի ունեցել, որի մասին նշված ՍՊԸ-ի լիազորված անձը ահազանգել է ոստիկանություն։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի բնակիչ 47-ամյա Արման Բ․-ն հոկտեմբերի 16-այդ ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին և հայտնել, որ 15 օր առաջ՝ հոկտեմբերի 1-ին, անհայտ անձը Բագրատունյաց պողոտայում գործող «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի թիվ 1 դեղատան աշխատակցի անուշադրությունից օգվելով դարակաշարի վրայից գաղտնի հափշտակել է 1 տուփ պահպանակ։

Դեղատուն ժամանած Շենգավիթի ոստիկաններին Արման Բ․-ն հայտնել է, որ գողության պատճառով իրենց պատճառվել է 2000 դրամի վնաս։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։ 

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ գողությունը կատարողի ինքնությունը ճշտելու, նրան և պահպանակը հայտնաբերելու ուղղությամբ։

  • Կիսվել: