կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանում BMW-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար․ Shamshyan.com

Երևանում BMW-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար․ Shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 10։50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 40-ամյա Վահե Գ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց 69 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 59-ամյա Գարաբետ Ք․-ին։

 

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

  • Կիսվել: