ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Երևանում բախվել են Toyota-ն ու մոտոցիկլը. կան վիրավորներ, մոտոցիկլավարը եղել է խմածության ամենաբարձր աստիճան

Երևանում բախվել են Toyota-ն ու մոտոցիկլը. կան վիրավորներ, մոտոցիկլավարը եղել է խմածության ամենաբարձր աստիճան

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գևորգ Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 6-ին Երևանում տեղի ունեցած մոտոցիկլի և ավտոմեքենայի բախման փաստով, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 02:40-ի սահմաններում Մաշտոցի պողոտայի և Կորյունի փողոցի խաչմերուկում բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ Ռոման Մկրտչյանի վարած Toyota մակնիշի 51 RO 555 համարանիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ Ալեքսանդր Մելքոնյանի վարած ՕՕ-666 համարանիշի մոտոցիկլը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ Ա. Մելքոնյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ Էլիզաբետ Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ոստիկանության կենտրոնական բաժնի ՊՊԾ գնդի ծառայողները: Toyota-ի վարորդն ու մոտոցիկլավարը ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ մոտոցիկլավարը եղել է ոչ սթափ ( խմածության ամենաբարձր աստիճանի):

  • Կիսվել: