շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երևանում բախվել են Toyota-ն, Mercedes-ն ու Hyundai-ը. վիրավորներին արգելափակումից դուրս են բերել փրկարարները

Երևանում բախվել են Toyota-ն, Mercedes-ն ու Hyundai-ը. վիրավորներին արգելափակումից դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 50 էլեկտրասյան դիմաց բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ, 42-ամյա Դավիթ Խուդայանի վարած Toyota մակնիշի 70 XR 700 համարանիշի, Երևանի բնակիչներ, 53-ամյա Արմեն Պողոսյանի վարած Mercedes մակնիշի 36 VՏ 213 համարանիշի և 33-ամյա Լուսինե Մելիքսեթյանի վարած Hyundai մակնիշի 10 RO 011 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով վարորդներից Լ. Մելիքսեթյանն ու Ա. Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու տուժածներին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենաներին:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը, ում կարգադրությամբ երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է, մինչև կաշխատեին փրկարարներն ու բժիշկները:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: 

  • Կիսվել: